Հրաժարական չեմ տալու. Հայկ Մարության
Հրաժարական չեմ տալու: Ունեմ տված խոստումներ ժողովրդին, որոնք հերթով կատարելով գնում եմ, և քանի դեռ բոլոր խոստումները կատարված չեն, ես այստեղ եմ և կատարում եմ դրանք՝ ձեզ հետ միասին: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ մեկնաբանելով իր հրաժարականի և Չեխիայում դեսպան նշանակվելու մասին լուրերը:
Վերջինի մասին քաղաքապետը, մասնավորապես, ասաց. ՛՛Չեխիայից առաջ ԱՄՆ-ում դեսպան էի, հիմա էլ պատրաստվում եմ Ճապոնիայում նշանակվել... Գիտեք՝ ամենասարսափելին այդ դեսպանների վիճակն է, որոնք կարդում են այդ լուրերը: Ճապոնիայի մասով կատակ էր՛՛: