չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ դատավոր․ Էդմոն Մարուքյան

Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ դատավոր․ Էդմոն Մարուքյան

Նոր փոփոխություններով լավագույն դեպքում կարող են դադարել երկու դատավորների լիազորությունները՝ բացի ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի լիազորություններից: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հետեւաբար, երկու դատավորի փոփոխություն է փորձում անել իշխանությունը, ինչպես նաեւ ՍԴ նախագահի լիազորությունների դադարում, ինչը վարչական պաշտոն է»,- նշեց Մարուքյանը։

Ըստ նրա՝ իշախնությունների այն պնդումը՝ թե օրենքի ընդունումն ուղղված է Հրայր Թովմասյանին փոխելուն,  ըստ էության չի իրագործվում, քանի որ Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ դատավոր։

  • Կիսվել: