շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հրապարակ». Սերժ Սարգսյանը Ծառուկյանի հարցով զրուցել է Դոնալդ Տուսկի հետ

«Հրապարակ». Սերժ Սարգսյանը Ծառուկյանի հարցով զրուցել է Դոնալդ Տուսկի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին, ԵԺԿ գագաթնաժողովից հետո, ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը Թվիթերում  կոչ էր արել ՀՀ իշխանություններին՝ զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից:

Հետաքրքրվեցինք՝ Սերժ Սարգսյանը տեսակապով ելույթում խոսե՞լ է Գագիկ Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին։ «Այո, Սարգսյանն առանձին անդրադարձ է կատարել Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող քաղաքական գործընթացներին, քանի որ այդ պրոցեսները շատ դինամիկ ու բուռն էին, ելույթի վերջնական տարբերակում որոշակի շտկումներ կատարելով՝ խոսել է նաեւ նրա նկատմամբ քաղաքական հետապնդումների` ընդհուպ մինչեւ կալանավորման դատական նիստի մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: