ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հրապարակ». ՀՔԾ նախկին պետի որդին՝ Հայաստանի ԱԱԾ ներկայացուցիչ

«Հրապարակ». ՀՔԾ նախկին պետի որդին՝ Հայաստանի ԱԱԾ ներկայացուցիչ

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի որդին՝ Գոռ Միրզոյանը, մեր տեղեկություններով, նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի ԱԱԾ ներկայացուցիչ։ Գոռ Միրզոյանը վաղուց էր աշխատում ԱԱԾ-ում։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Միրզոյանը ՀՔԾ ղեկավար է եղել 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ եւ Մարտի 1-ի գործով էլ հեղափոխությունից հետո հարցաքննվել է։ Այսինքն՝ ե՛ւ նա, ե՛ւ նրա որդին «նախկիններից» են։ Նշանակումը եղել է մոտ 2 ամիս առաջ։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԱԾ-ից, սակայն մեզ ասացին՝ սա փակ ինֆորմացիա է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: