շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հրապարակ»․ Դիմակների շնորհիվ չի երևացել ուժային կառույցների անձնակազմերի վրդովմունքն ու հիասթափությունը՝ նոր նշանակումների հետ կապված

«Հրապարակ»․ Դիմակների շնորհիվ չի երևացել ուժային կառույցների անձնակազմերի վրդովմունքն ու հիասթափությունը՝ նոր նշանակումների հետ կապված

«Երեկ Նիկոլ Փաշինյանը նորանշանակ պաշտոնյաներին անձամբ է տարել և ներկայացրել աշխատակազմերին․ ԶՈՒ սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին, ոստիկանության ղեկավար կազմին՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանին, ԱԱԾ ղեկավար կազմին՝ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին:

Նկատենք, որ, ի բարեբախտություն անձնակազմերի, կորոնավիրուսի շնորհիվ նրանք բոլորը դիմակներով են եղել, և ՀՀ վարչապետն ու տեսախցիկները չեն կարողացել արձանագրել այն հիասթափությունն ու վրդովմունքը, որն այսօր տիրում է ուժային կառույցներում՝ նոր ղեկավարների նշանակումների առիթով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: