ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հրապարակ». ԱԺ քառօրյայի ամենաինտրիգային հարցը ուժային կառույցների ղեկավարների նշանակման նախագիծն է

«Հրապարակ». ԱԺ քառօրյայի ամենաինտրիգային հարցը ուժային կառույցների ղեկավարների նշանակման նախագիծն է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյայի ամենաինտրիգային հարցը «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջարկված նախագիծն է` ուժային կառույցների ղեկավարների նշանակման մասին, որը երկրորդ ընթերցում է անցնելու եւ հնարավորություն է տալու 25 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացու, որը 4 տարի ապրել է Հայաստանում, դառնալ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ:

ԲՀԿ-ից հարցրինք` նախագծին կո՞ղմ են քվեարկելու։ «Հարցը վերջնական կորոշվի քվեարկության օրը, այնուհանդերձ, մենք պայմանավորվածություն ունենք «Լուսավոր Հայաստանի» հետ, որ, որպես ընդդիմություն, փոխադարձաբար, ներկայացված օրինագծերին կողմ ենք քվեարկելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

  • Կիսվել: