ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հրապարակ». Արման Սարգսյանը որոշել է ազատվել իր նախորդի կադրերից և առանցքային պաշտոնները համալրել յուրայիններով

«Հրապարակ». Արման Սարգսյանը որոշել է ազատվել իր նախորդի կադրերից և առանցքային պաշտոնները համալրել յուրայիններով

«Հրապարակը» գրում է.

«Վերջին օրերին ոստիկանությունում բուռն կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Երեկ մեր աղբյուրները հայտնեցին նաև, որ պաշտոնից ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության՝ ՆԱՎ-ի պետ Ռոբերտ Սմբատյանը, ում այդ պաշտոնին էր նշանակել Վալերիյ Օսիպյանը։ Այս պաշտոնում, որպես կանոն, նշանակվում են ՀՀ ոստիկանապետերի ամենավստահելի մարդիկ, և երբ ոստիկանապետը հեռանում է, ՆԱՎ պետն էլ է հեռացվում։

Սմբատյանին նշանակել են քրեական հետախուզության վարչության պետ։ Շաբաթ օրը մարզային ոստիկանության 2 վարչությունների՝ Գեղարքունիքի և Վայոց ձորի պետերն էլ են ազատվել, երեկվա դրությամբ նրանց տեղը դեռ թափուր էր։ Որոշ տեղեկություններով՝ ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը որոշել է ազատվել իր նախորդի կադրերից և առանցքային պաշտոնները համալրել յուրայիններով։ Մի քանի օր առաջ էլ ազատվեց Արագածոտնի մարզային ոստիկանապետը, և նշանակվեց ԺՊ-ի կուրսեցի Վահան Աղգաշյանը։ Սյունիքի մարզային վարչության պետ  ևորգ Ազիզյանը նույնպես, ըստ տեղեկությունների, նրա կուրսեցին է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: