չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հոկտեմբերի 8-ին Ժնևում ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳՆ-ների միջև հանդիպում չի կայանալու. խոսնակ

Հոկտեմբերի 8-ին Ժնևում ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳՆ-ների միջև հանդիպում չի կայանալու. խոսնակ

Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

՛՛Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակը, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեր, իսկ մյուս ձեռքով՝ վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը:

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ մշտական կապի մեջ է՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: