Արցախ TV-ն մտնում է վերազինման և արդիականացման փուլ ու կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ և բովանդակալից հեռուստանախագծերով․ հայտնում են Արցախ TV-ից։

«Համոզված եղեք, որ այս դժվարին ժամանակներում ևս կարվի հնարավոր ամեն բան` լինելու Արցախի և արցախցու ձայնը»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ «Արցախ TV»-ի տնօրեն Հրայր Ավետիսյանը սոցցանցի իր էջում գրել էր, որ «Արցախ TV»-ն իր ներկա կազմով՝ Հրայր Ավետիսյան, Արմինե Հայրիյան, Նորայր Հովսեփյան, Արմինե Պետրոսյան, Գայանե Մելքումյան, Ծովինար Բարխուդարյան, Տիգրան Գասպարյան, Արսեն Եսայան, Կարեն Պետրոսյան, դադարեցնում է գործունեությունը: