Սուրեն Պապիկյանը զորամասում արձանագրված թերությունների վերացման հանձնարարականներ է տվել
Ստուգայց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ հետևեցի երեկոյան անվանականչին և այլ միջոցառումների անցկացմանը: Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Արձանագրված թերությունների վերացման վերաբերյալ տվել եմ հանձնարարականներ՝ սահմանելով սեղմ ժամկետ. օրվա կարգացուցակը պետք է անշեղորեն պահպանվի»,-հայտնել է նախարարը:
Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ չհայտարարված այցով մեկնում է ՊՆ զորամասերից մեկը։



