հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
ՈւԵՖԱ-ի յուրօրինակ անդրադարձը Եղիշե Մելիքյանին. հումորային հոլովակն արագ տարածում է գտել համացանցում

ՈւԵՖԱ-ի յուրօրինակ անդրադարձը Եղիշե Մելիքյանին. հումորային հոլովակն արագ տարածում է գտել համացանցում

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի առաջնության (UEFA EURO) պաշտոնական ինստագրամյան էջը հումորային և ուշագրավ հոլովակ է հրապարակել, որի գլխավոր հերոսը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է, գրում է armsport.am-ը:

Հրապարակված տեսանյութում պատկերված է հայ մասնագետի չափազանց բուռն ու էմոցիոնալ տոնումը խաղային դրվագներից մեկում։ ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը տեսանյութին կից արել է հետևյալ հումորային գրառումը.

«Երբ մայրիկն ասում է, որ ընթրիքի համար կարող ես սնունդ պատվիրել»։

 

 

Այս հումորային մոտեցումը լայն տարածում է գտել ֆուտբոլասերների շրջանում՝ հավաքելով բազմաթիվ դիտումներ, հավանումներ և մեկնաբանություններ։

Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած ազգային հավաքականն այսօր՝ սեպտեմբերի 30-ին արդեն ժամանել է Կիպրոս, որտեղ նախապատրաստվում է Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի երրորդ տուրի հանդիպմանը։

Կիպրոս – Հայաստան արտագնա մրցավեճը կկայանա հոկտեմբերի 2-ին՝ Նիկոսիայի «GSP» մարզադաշտում, և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։

  • Կիսվել: