կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀԿ դատարանի դատավորի սույն որոշումը գնահատում եմ որպես իշխանության կողմից ինձ «պատժելու» նպատակով նիստերի արhեստական ձգձգման դրսևորում. Դավիթ Տոնոյան

ՀԿ դատարանի դատավորի սույն որոշումը գնահատում եմ որպես իշխանության կողմից ինձ «պատժելու» նպատակով նիստերի արhեստական ձգձգման դրսևորում. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Ինձ վերաբերող քրեական գործով՝ վերապատրաստման դասնթացներին նախագահող դատավորի մասնակցելու պատճառաբանությամբ, երկշաբաթյա ընդմիջումից հետո այս անգամ էլ՝ դատավորի արձակուրդի մեկնելու հիմնավորմամբ, դատական նիստ է նշանակվել 2023 թվականի մարտի 28-ին:

ՀԿ դատարանի դատավորի սույն որոշումը գնահատում եմ որպես իշխանության կողմից ինձ «պատժելու» նպատակով նիստերի արhեստական ձգձգման դրսևորում՝ հնարավորինս երկարատև անազատության մեջ պահելու միջոցով:

Ն.Գ. կրկին տեղեկացնում եմ նաև, որ սույն «անպիտան» գործով որևէ ցուցմունք իմ կողմից չի տրվել և չի էլ տրվելու և իմ ազատազրկումը ապօրինի է»:

Նշենք, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ազատազրկվել է իր պաշտոնավարման ընթացքում զենքի գնման գործընթացում չարաշահումներ թույլ տալու մեղադրանքով։
 

  • Կիսվել: