ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հիմա Ընտրական օրենսգիրք փոխելը հղի է խնդիրներով. ԼՀԿ-ական պատգամավոր

Հիմա Ընտրական օրենսգիրք փոխելը հղի է խնդիրներով. ԼՀԿ-ական պատգամավոր

Ընտրական օրենսգրքի մասով որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բայց ենթադրվել է, որ գործող խաղի կանոններով ենք գնում առաջ՝ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում: 

«Երկու տարի ժամանակ կար Ընտրական օրենսգիրքը փոխելու: 2019 թվականի գարնանը ստեղծվել է  հանձնաժողով, որում նաև ես եմ ներգրավված եղել: Բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացրել, մի մասն ընդունվել է, մի մասը՝ չէ: Հիմա Ընտրական օրենսգիրք փոխելը հղի է լրջագույն խնդիրներով և, առաջին հերթին, հարցականի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը: Ցանկացած կուսակցություն, ով հաջողության չհասավ ընտրություններով, կարող է որպես պատճառ բռնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, և տոտալ պրոցեսը կդելիգիտիմացնի»,- ասաց պատգամավորը:

Նա անդրադարձավ քննադատություններին, թե ռեյտինգային ընտրակարգի պահպանման դեպքում խորհրդարանում կարող են հայտնվել քրեական տարրեր: «Ռեյտինգային համակարգն առաջին անգամ կիրառվեց 2017 թ., ՀՀԿ-ն հաղթեց: Դրանից մեկ ամիս հետո Երևանի ավագանու ընտրություններն անցկացվեցին փակ համամասնական ընտրակարգով, ՀՀԿ-ն հավաքեց ավելի շատ ձայն, բաժանվեց նույնքան փող, ընտրություններին նույնկերպ ներգրավված էին գումար բաժանողներ, թաղային հեղինակություններ, օլիգարխներ: Սա գալիս է ցույց տալու, որ ամեն ինչ կախված է ընտրությունները կազմակերպողներից:  Եթե ընտրությունները կազմակերպողները թույլ են տալիս, որ կիրառվի վարչական ռեսուրս, բաժանվի ընտրակաշառք, ներգրավվեն թաղային հեղինակություններ, քրեական տարրեր, ինչ ընտրական կարգով ուզում եք արեք՝ դա լինելու է»,- ասաց նա:

  • Կիսվել: