երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հիմա սահմանազատման և սահմանագծման թեման չի կարող բազային որոշակի սկզբունքներ չունենալ․ Արծվիկ Մինասյան

Հիմա սահմանազատման և սահմանագծման թեման չի կարող բազային որոշակի սկզբունքներ չունենալ․ Արծվիկ Մինասյան

Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունները համապատասխանում են քրեական օրենսգրքի 299 հոդվածի հատկանիշներին՝ առերևույթ պետական դավաճանություն, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Սկսած Հայաստանին օկուպանտ համարելուց, ավարտած նրանով, որ այս մարդը փաստացի հայտարարում է, որ ինքը Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոնց ուզում, այդպես պտտացնում է։ Եվ նա պատրաստ էլ չէ Հայաստանի շահերը պաշտպանելու։ Խորհրդային Ադրբեջանին համարելով, ըստ էության, իրավատեր, այս մարդը, ոչ ավելի, ոչ պակաս, սպասարկեց ադրբեջանաթուրքական ցանկությունը», - ասաց Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունների ամեն մի գործողություն նոր արհավիրք է բերում երկրի համար։

«Հիմա սահմանազատման և սահմանագծման թեման չի կարող բազային որոշակի սկզբունքներ չունենալ։ Մեծ հաշվով, այն, ինչ կատարվեց, կորուստներ և զոհեր՝ կեղծ խաղաղության դիմաց բանաձև է, որը փորձում է այս իշխանությունը սպասարկել», - ասաց Մինասյանը։

  • Կիսվել: