երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հիմա ոչ թե իրար դատափետելու, այլ ՀՀ եկած ու դեռ եկող մեր հայրենակիցների խնդիրներով զբաղվելու ժամանակն է. Թունյան

Հիմա ոչ թե իրար դատափետելու, այլ ՀՀ եկած ու դեռ եկող մեր հայրենակիցների խնդիրներով զբաղվելու ժամանակն է. Թունյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մոտ 85 հազար մարդ արդեն եկել է Հայաստան: Ու դեռ շարունակում են գալ: Այդ թվում՝ երեխաներ, թոշակառուներ, հատուկ խնամքի կարիք ունեցող մարդիկ... Առաջին հայացքից կարող է չպատկերացնեք, բայց հսկայական ծավալի անելիքներ կան բոլոր ուղղություններով՝ սոցիալական, առողջապահական, կրթական, ֆինանսական...

Հիմա իրար դատափետելու ժամանակը չի, հիմա արդեն Հայաստան եկած ու դեռ եկող մեր հայրենակիցների խնդիրներով զբաղվելու ժամանակն է: Այս պահին՝ հրատապ կարիքներով, հետո արդեն երկարաժամկետ լուծումներով:

Կառավարությունը թևերը քշտած աշխատում է, մեր բազմաթիվ հայրենակիցներ ամեն ինչ անում են, որպեսզի արդեն իսկ այդքան վիշտ ու դժվարություն տեսած մարդկանց համար լրացուցիչ հոգսեր չստեղծենք, աջակցենք, ձեռք մեկնենք, որ նրանք հնարավորինս սահուն ու հեշտ հաստատվեն Հայաստանում ու սոցիալ-տնտեսական կյանքի լիարժեք մաս կազմեն:

Բոլորիս մոտ էլ ծանր զգացողություններ են, բայց ես հիմա զգացողությունների մասին չեմ խոսում, այլ մեր վարքագծի ու գործողությունների: Հիմա կարևորը կազմակերպվածությունն է, կարգապահությունն ու սառնասրտությունը: Եվ, իհարկե, հանդուրժողականությունը մեկս մյուսի նկատմամբ:

Ուժ ու համբերություն բոլորիս»։

  • Կիսվել: