շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կդիմի բոլոր միջոցներին, որոնք կապահովեն Հայաստանի անվտանգությունը, ներառյալ` ՀԱՊԿ-ին․ Հարությունյան

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կդիմի բոլոր միջոցներին, որոնք կապահովեն Հայաստանի անվտանգությունը, ներառյալ` ՀԱՊԿ-ին․ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության ռազմա-քաղաքական ղեկավարությունը կհայտնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը պաշտոնապես դիմելու մասին, երբ նման որոշում կայացվի: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը։

«ՀՀ վարչապետն իր ելույթում նշել է, որ Հայաստանը կդիմի բոլոր միջոցներին, որոնք կապահովեն Հայաստանի անվտանգությունը, ներառյալ` ՀԱՊԿ-ին: Այն, ինչ մենք հիմա ասում ենք, այդ նյութերն են, որ նախապատրաստվում են: Երբ ընդունվի որոշում ռազմա-քաղաքական իշխանության կողմից, այդ որոշումը կհայտարարվի»,- ասաց Հարությունյանը

  • Կիսվել: