հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված երեխաների շրջանում Կավասակիի սինդրոմի դեպքեր չեն արձանագրվել, սակայն անհրաժեշտ դեղամիջոցի պաշար է գնվել

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված երեխաների շրջանում Կավասակիի սինդրոմի դեպքեր չեն արձանագրվել, սակայն անհրաժեշտ դեղամիջոցի պաշար է գնվել

Հայաստանում կորոնավիրուսով վարակված երեխաների շրջանում Կավասակիի սինդրոմի դեպքեր չեն արձանագրվել։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանը:

«Սակայն համապատասխան քայլեր են ձեռնարկվում, որպեսզի, եթե նման դեպքեր գրանցվեն, այդ պացիենտները կարողանանա համապատասխան բուժօգնություն ստանալ։ Մասնավորապես, այդ սինդրոմի բուժման համար օգտագործվող դեղորայքի պաշար է գնվել»,- նշեց Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանում այս սինդրոմի վիճակագրությունը չի փոխվել․ մինչ օրս ունեցել ենք ընդամենը 3 նման դեպք։

Սինդրոմի բուժման համար, նախարարի խոսքով, թանկարժեք դեղամիջոց է օգտագործվում, եւ այդ դեղամիջոցի պաշար է գնվել՝ հաշվի առնելով, թե քանի հոգու մոտ հնարավոր է այս խնդիրը զարգանա։

Կավասակիի սինդրոմը աուտոիմուն հիվանդություն է, որի զարգացման պատճառները բժշկությանը դեռ հայտնի չեն։ Ֆրանսիայում, Իտալիայի հյուսիսում եւ Նյու-Յորքում դեպքեր են գրանցվել, երբ երեխաների մոտ կորոնավիրուսային վարակի ֆոնին զարգացել են Կավասակիի սինդրոմին բնորոշ ախտանիշներ։

  • Կիսվել: