ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը կաջակցի ԵՄ ջանքերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում. Բորել

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը կաջակցի ԵՄ ջանքերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում. Բորել

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստան ուղարկված ԵՄ առաքելությանը, որը սկսում է իր աշխատանքն այսօրվանից:

՛՛Մենք մեկնարկեցինք Հայաստանում ԵՄ առաքելությունը, որն այժմ գործում է և այսօր իրականացրեց իր առաջին պարեկությունը։

Այն կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի և կաջակցի ԵՄ ջանքերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում՛՛,-գրել է Բորելը:

  • Կիսվել: