չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստանը ԼՂ-ում կրակի դադարեցման վերաբերյալ տեքստի ձևավորմանը որևէ կերպ չի մասնակցել. վարչապետ

Հայաստանը ԼՂ-ում կրակի դադարեցման վերաբերյալ տեքստի ձևավորմանը որևէ կերպ չի մասնակցել. վարչապետ

Հայաստանը  որևէ կերպ չի մասնակցել ՌԴ խաղաղապահ առաքելության հետ համաձայնեցված՝ կրակի դադարեցման վերաբերյալ տեքստի ձևավորմանը, տեքստի ձևակերպման վերաբերյալ ունի նկատառում:

Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը նշեց՝ ԼՂ պաշտոնական տեղեկատվական էջերից հայտնի դարձավ, որ ԼՂ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: 

Սա վերաբերում է երեկ կեսօրից Ադրբեջանի կողմից մեկնարկած հարձակման արդյունքում բռնկված ռազմական գործողություններին: 

«Իհարկե, մենք ծանոթացանք տեքստին, և քանի որ այդ տեքստի ձևավորմանը ՀՀ-ն որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել, առաջին նկատառումը հետևյալն է, որ տեքստում հիշատակվում են ՀՀ զինված ուժերը, և խոսվում է ԼՂ-ից ՀՀ ԶՈՒ-ի մնացած ստորաբաժանումների մասին: Այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ այն պայմաններում, երբ բազմիցս ասել ենք, որ 2021թ օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի: Բայց ամեն դեպքում մենք այս հայտարարությունը և ԼՂ իշխանությունների կողմից նրա ընդունումն ընդունում ենք ի գիտություն»,-ասաց վարչապետը:

Հիշեցնենք, ըստ Արցախի տեղեկատվական շտաբի, ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։

  • Կիսվել: