երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
ՀՀ-ն կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար․ Սանաե Տակաիչին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ-ն կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար․ Սանաե Տակաիչին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ճապոնիայի կառավարության և ժողովրդի անունից ցանկանում եմ իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձերդ Գերազանցությանը ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։

Հայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար՝ օրենքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործում։

Ձերդ Գերազանցության անցյալ տարվա սեպտեմբերին Ճապոնիա կատարած այցը կարևոր հնարավորություն էր երկկողմ հարաբերությունների խորացման համար։

Հաջորդ տարի լրանում է մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը, և ես անհամբեր սպասում եմ երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը և զարգացմանը՝ Ձերդ Գերազանցության հետ սերտ համագործակցության շրջանակներում։

Անկեղծորեն մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հետագա հաջողություններ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության բարգավաճում»,- գրված է ուղերձում։

  • Կիսվել: