ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ կապված որևէ բացասական արձագանք Իրանից չենք լսել. Միրզոյան

ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ կապված որևէ բացասական արձագանք Իրանից չենք լսել. Միրզոյան

Արեւմուտքի հետ ՀՀ հարաբերությունների սերտացման հետ կապված որեւէ բացասական արձագանք Իրանից չենք լսել: Այս մասին ապրիլի 6-ին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե Հայաստանն արդյոք կարողանու՞մ է բացատրել, որ Արեւմուտքի հետ հարաբերությունների սերտացման մեջ հակաիրանական որեւէ բաղադրիչ չկա:

Այս առնչությամն Միրզոյանը, մասնավորապես, ասաց. «Մենք իսկապես շատ լավ, բարեկամական հարաբերություններ ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մենք գրեթե բոլոր ոլորտներում ունենք արդյունավետ երկխոսություն, մշտական կապի մեջ ենք, եւ թյուրըմբռնում չկա: Ապրիլի 5-ի հանդիպման հետ կապված որեւէ բացասական արձագանք Իրանից չենք լսել»:

  • Կիսվել: