երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ամբողջ տարածքում Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է. Սիմոնյան

ՀՀ ամբողջ տարածքում Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է. Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ՀՀ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է:

«Կարող եմ նույնիսկ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում որևիցե ղեկավար այսպիսի բարձր վարկանիշ չի ունեցել իր պաշտոնավարման ընթացքում, ինչքան որ այսօր ունի Նիկոլ Փաշինյանը: Թերևս կարելի է 90-ականների սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած վարկանիշի հետ համեմատել»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

  • Կիսվել: