երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ ԱԽ քարտուղարը և Լիտվայի ԱԳ նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին

ՀՀ ԱԽ քարտուղարը և Լիտվայի ԱԳ նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լադսբերգիսի հետ:
 
Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները: Անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի գործադրվող ջանքերին:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները, ինչի շրջանակներում ԱԳ նախարարը հայտնել է Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին առաջ մղելու ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերը:
 
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Լիտվա օրակարգային հարաբերությունները՝ մատնանշելով երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: