շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ ԱԳ նախարարը Հունաստանի պաշտոնակցին ներկայացրել է ԼՂ հայության բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերները

ՀՀ ԱԳ նախարարը Հունաստանի պաշտոնակցին ներկայացրել է ԼՂ հայության բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերները

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ իրադրության միջազգային քաղաքական և հումանիտար բաղկացուցիչները:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի 100 000-ից ավելի հայության բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերները և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի կողմից ուժի հետագա կիրառման կանխման, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների բացառման հրամայականը և կարևորել դրան ուղղված միջագզային դերակատարների միասնական քայլերը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: