հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հերթով պետական կառույցների շենքերը շրջափակելու ենք, արգելափակելու ենք. Սաղաթելյան

Հերթով պետական կառույցների շենքերը շրջափակելու ենք, արգելափակելու ենք. Սաղաթելյան

Հերթով պետական կառույցների շենքերը շրջափակելու ենք, արգելափակելու ենք և հասնելու ենք նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն։ Այսօր քաղաքապետարանը փակել ենք երկու ժամ, եթե խելքի չգան, վաղը փակելու ենք 4 ժամ, հետո 6 ժամ ու մինչև հասնենք վերջնական շրջափակման։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ մայիսի 12-ին առավոտից շարունակվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները․

՛՛Պետք է ավելացնել մեր ակցիաների ու մասնակիցների թիվը: Սա յուրաքանչյուրիս խնդիրն է, այս օրերին դրա վրա ավելի ինտենսիվ պետք է աշխատել: Վաղը շարունակելու ենք ավտոերթերը, կրկին լինելու են բողոքի ակցիաներ, իսկ 16:00-ին՝ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում՛՛,-նշեց Սաղաթելյանը:

 

  • Կիսվել: