երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն` Մեքսիկայի Սենատի լիագումար նիստի ընթացքում

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն` Մեքսիկայի Սենատի լիագումար նիստի ընթացքում

Ապրիլի 26-ին Մեքսիկայի Սենատի լիագումար նիստի ընթացքում կայացավ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն: Այս մասին հայտնում են Մեքսիկայում ՀՀ դեսպանությունից:

Սենատոր Ալեխանդրա Լեոնը հանդես եկավ ելույթով, որում նշեց Օսմանյան կայսրությունում իրագործված հայ բնակչության կոտորածների մասին՝ հորդորելով մեքսիկական Սենատին ու կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Սենատի նախագահ Օլգա Սանչեսի հրավերով ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նիստից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում Հայաստանի դեսպան Արմելլա Շաքարյանը շեշտեց, որ անցյալի ցեղասպանությունների ճանաչումը և ոգեկոչումը առանցքային նշանակություն ունի աշխարհի որևէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կրկնության կանխարգելման համար։

Դեսպանը նշեց, որ հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին։ 2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմը, որն ուղեկցվում էր հանցագործություններով և էթնիկ զտումներով, ի ցույց դրեց, որ նախկինում իրականացված հանցագործությունների անպատժելիությունն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։

Возможно, это изображение 8 человек, люди стоят и текст «DERECHO AJENO ES LA PAZ LA PATRIA ES PRIMERO LA RETRT»

  • Կիսվել: