շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ-ը Ներկայացուցիչների պալատ

«Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ-ը Ներկայացուցիչների պալատ

Փետրվարի 8-ին դեմոկրատ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոն կրտսերն ու Գեյբ Ամոն հանրապետական կոնգրեսականներ Մայք Լոլերի և Գաս Բիլիրաքիսի հետ միասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացրեցին «Հայաստանի պաշտպանության ակտ» օրինագիծը, որով առաջարկվում է կասեցնլ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 բանաձևի չեղարկման լիազորությունը: Դրա մասին են տեղեկացնում ամերիկահայ կառույցները, գրում է Ամերիկայի ձայնը:

907 բանաձևը հայտարարում է, որ ՄԻացյալ Նահանգները ֆինանսական միջոցներ «չի կարող տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, մինչ նախագահը չսահմանի և այդպիսով չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր տեսաի շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»: Սեպտեմբերի 11-ից հետո վարչակազմը ստացավ այս բանաձևը ժամանաավորապես կասեցնելու հնարավորություն` Ադրբեջանին 907 բանաձևի դրույթների կիրառումից ազատելու համար:

Այս օրենսդրաան ակտը ներկայացվեց այն ժամանակ, երբ Սենատը քվեարկությամբ ընդունեց S.3000-ը օրինագիծը, որը հայտնի է նաև որպես «Հայկական պաշտպանության ակտ», որն առաջնորդեցին դեմոկրատ սենատոր Գերի Փիթերսը և հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն:

  • Կիսվել: