երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայկական կողմը խճճվել, թաղվել է Թուրքիայի հետ երկխոսության մեջ. Գեղամ Մանուկյան

Հայկական կողմը խճճվել, թաղվել է Թուրքիայի հետ երկխոսության մեջ. Գեղամ Մանուկյան

Հայկական կողմը ստրատեգիական սխալ արեց պատերազմից հաշված ամիսներ անց խճճվելու, թաղվելու Թուրքիայի հետ իբր երկխոսության մեջ, որովհետեւ այդ ժամանակ էլ հստակ զգուշացնում էինք, որ Թուրքիայի հետ հնարավոր չէ հավասարը հավասարի երկխոսություն, որ Թուրքիան առիթն օգտագործելու է նույն նախապայմանները առաջ մղելու համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նրա խոսքով, եղած նախապայմաններին ավելացել է այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, Արցախի կարգավիճակի հարցը. «ՀՀ իշխանությունը սեփական ժողովրդին 2,5 տարվա  նարդյունք բանակցություններն արդարացնելու համար բավարարվում է խորհրդանշական  ինչ-որ ծաղիկներով»,-ասաց նա:

  • Կիսվել: