երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայկ Մարությանն այս պահին Երևանի ավագանու իր մանդատը վայր դնելու մտադրություն չունի

Հայկ Մարությանն այս պահին Երևանի ավագանու իր մանդատը վայր դնելու մտադրություն չունի

Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այս պահին Երևանի ավագանու իր մանդատը վայր դնելու մտադրություն չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ազգային առաջընթաց» կուսակցությունից ընտրված Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։
 
Լրագրողի հարցին, թե Մարությանն արդյոք ներկայանալու է Երևանի ավագանու նիստերին, Աբգարյանը միանշանակ չպատասխանեց։
 
«Մեր խմբակցության բոլոր նիստերի որոշումների ընդունմանը, նախագծերի մշակմանը Հայկ Մարությանը բոլորի հետ միասին աշխատում է»,-ասաց Աբգարյանը` չհստակեցնելով, արդյոք Մարությանը գալու է Երևանի ավագանու հաջորդ նիստին։
Անդրադառնալով իրենց խմբակցության՝ նիստը բոյկոտելու և դահլիճից հեռանալու որոշմանը, Աբգարյանը պարզաբանեց, որ այսօր ձևավորվելու էր քաղաքային իշխանությունը, որին իրենք չցանկացան մասնակից լինել։
«Մենք ոչ մի ձև մտադիր չենք սատարել, օգնել, որ ՔՊ-ն ձևավորի իր թիմը»,-ասաց նա։
 
Այսօր կայացած Երևանի ավագանու նիստում, որտեղ ընտրվում էին Երևանի քաղաքապետի 4 տեղակալները, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից ընտրված ավագանու անդամները քվեարկությունից առաջ լցքեցին նիստերի դահլիճը։

  • Կիսվել: