կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայկ Մարությանի կուսակցությունն այսօր եկավ «Քաղաքապետը» ներկայացման մասովկայի մի կադր նկարվելու. Անի Խաչատրյան

Հայկ Մարությանի կուսակցությունն այսօր եկավ «Քաղաքապետը» ներկայացման մասովկայի մի կադր նկարվելու. Անի Խաչատրյան

Այդ կուսակցությունն այսօր եկավ «Քաղաքապետը» ներկայացման մասովկայի մի կադր նկարվելու եւ գնալու՝ մոռանալով, որ իրենք այլեւս վաղուց քաղաքապետ չեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Երեւանի քաղաքապետարանում  լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» խմբակցությունն այսօր Երեւանի արտահերթ նիստին եկավ, սակայն կեսից այդ խմբակցության անդամները լքեցին նիստը եւ հեռացան:

«Նախկին քաղաքապետը շատ լավ կլիներ, որ այսօր ներկա լիներ, որովհետեւ 3 տարուց ավելի իր անցած ճանապարհի համար պատասխան ունի տալու երեւանցիներին: Այսօր ինքն ունի մանդատ, եւ չի հարգում ու չի գալիս ավագանու նիստերին»,-ասաց Անի Խաչատրյանը:

  • Կիսվել: