կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն իր սուվերեն տարածքը. Արմեն Գրիգորյան

Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն իր սուվերեն տարածքը. Արմեն Գրիգորյան

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է պաշտպանել միայն իր սուվերեն տարածքը, և սա է Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը։

Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը պե՞տք է ռազմական միջամտություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղում։

«Հայաստանի Հանրապետությունը շարունակում է պաշտպանել միայն իր սուվերեն տարածքը, և սա է Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը։ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված առաջնահերթ անելիք ունի Ռուսաստանի Դաշնությունը, որովհետև գետնի վրա նրանց ներկայությունն է։ Խաղաղապահների պարտավորությունն է ոչ թե պարզապես բժշկական օգնություն ցուցաբերել կամ նմանատիպ քայլեր անել, այլ իրականում ապահովել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում», - ասաց Գրիգորյանը։

  • Կիսվել: