երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մենք ձեռք կբերենք լավագույն զենքերը. Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ հզոր բանակ է ստեղծելու. ԱԽ քարտուղար

Մենք ձեռք կբերենք լավագույն զենքերը. Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ հզոր բանակ է ստեղծելու. ԱԽ քարտուղար

Հայկական կողմն ակնկալում է հզոր բանակ կառուցել Ռուսաստանի օգնությամբ։ Այս մասին Ria.ru-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Երևանն արդեն հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները կիրականացվեն Ռուսաստանի օժանդակությամբ:

«Մեր տեսանկյունից, վերջին տասներկու տարվա ընթացքում Ռուսաստանի Զինված ուժերի բարեփոխումներն ամենահաջողներից մեկն են. բանակի արդիականացում և օպտիմիզացում, արդյունավետության բարձրացում, կառավարման ավտոմատացված համակարգի ներդրում, ժամանակակից զենքեր Ռուսաստանին օգնել են շարունակել ունենալ աշխարհի ուժեղագույն բանակներից մեկը: Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի օգնությամբ մենք կանցնենք այս ճանապարհը և կկառուցենք հայկական հզոր բանակ», - ասել է Գրիգորյանը:

Նա պատասխանել է նաև հարցին՝ արդյոք Հայաստանը ժամանակակից զենք գնելո՞ւ է և ումի՞ց:

«Սպառազինության վերաբերյալ ես կցանկանայի նշել, որ մենք ձեռք կբերենք լավագույն զենքերը, և դուք գիտեք, թե որ երկիրն է առաջատարն այս ոլորտում: Միևնույն ժամանակ, մենք նախատեսում ենք հետայսու ակտիվորեն զարգացնել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը», - ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:

  • Կիսվել: