ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Վրաստանի կարևոր գործընկերը «Միջին միջանցքի» նախագծում». Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան

«Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Վրաստանի կարևոր գործընկերը «Միջին միջանցքի» նախագծում». Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան

՛՛Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Վրաստանի կարևոր գործընկերը ՛՛Միջին միջանցքի՛՛ նախագծում՛՛: Այս մասին հայտարարել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը:

Նա նաև նշել է, որ դա կարող է տեղի ունենալ ՛՛Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո՛՛:

Ըստ Ադրբեջանի դեսպանի՝ նախագծի արդյունքում ՛՛ոչ միայն Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև բեռները արդյունավետ կփոխադրվեն, այլև ներտարածաշրջանային համագործակցությունը կակտիվանա՝ ծրագրի ողջ երթուղով՛՛:

՛՛Միջին միջանցքի՛՛ նախագծի հաջող իրականացումը կխթանի Հարավային Կովկասի երկրների համագործակցությունը՛՛,-ասել է Ռահամ Մուստաֆաևը:

  • Կիսվել: