երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
«Կարևորում ենք Սերբիայի հետ բարեկամական հարաբերությունները». Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

«Կարևորում ենք Սերբիայի հետ բարեկամական հարաբերությունները». Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Միլոշ Վուչևիչին՝ պաշտոնում ընտրվելու առիթով:

Ուղերձում ասված է.

«Շնորհավորում եմ Ձեզ Սերբիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ այս պատասխանատու պաշտոնում։

Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով հարստացնել երկկողմ օրակարգը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»։

  • Կիսվել: