ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանը Ֆրանսիայից կգնի երեք GM200 ռադիոլոկացիոն կայան. Reuters

Հայաստանը Ֆրանսիայից կգնի երեք GM200 ռադիոլոկացիոն կայան. Reuters

GM200 ռադիոլոկացիոն երեք կայանի վաճառքի և ապագայում նաև Mistral զենիթահրթիռային համալիրների մատակարարման համաձայնագրի միջոցով Ֆրանսիան Հայաստանին օգնում է բարելավել իր հակաօդային պաշտպանության հնարավորությունները։ Այս մասին Փարիզում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն, տեղեկացնում է Reuters-ը:

«Երկնքի պաշտպանությունը բացարձակապես առանցքային պահ է»,-նշել է Լըկորնյուն։

Ինչպես հաղորդվում է՝ պաշտպանության նախարարները ստորագրել են Thales-ի կողմից արտադրված GM200 ռադիոլոկացիոն երեք կայանի վաճառքի մասին պայմանագիր, ինչպես նաև ապագայում ֆրանսիական Mistral փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

Լըկորնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան նաև կօգնի Հայաստանին նախապատրաստել իր ցամաքային պաշտպանական ուժերը և կաջակցի երկրի՝ իր ԶՈւ-ի բարեփոխմանն ու արդիականացմանն ուղղված ջանքերին։

«Մենք պահպանում ենք մեր պաշտպանական հարաբերությունները (Հայաստանի հետ - խմբ․), թեև նույն ռազմական և քաղաքական դաշինքների մասը չենք կազմում։ Դրանք հիմնված են մի պարզ սկզբունքի վրա՝ պետք է կարողանալ ինքդ քեզ պաշտպանել»,- ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:

 

  • Կիսվել: