երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանը եղել ու մնում է ՀԱՊԿ անդամ. Վաղարշակ Հակոբյան

Հայաստանը եղել ու մնում է ՀԱՊԿ անդամ. Վաղարշակ Հակոբյան

Հայաստանը եղել ու մնում է ՀԱՊԿ անդամ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում  հայտարարեց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Մենք արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության օրակարգ չունենք», - ասաց նա:

ՔՊ-ականի խոսքով` Հայաստանը հարցեր ունի Ռուսաստանին:

«Ռուսաստանի հետ համագործակցությունը, ռազմական առումով, այդպես չենք պատկերացրել, ինչին բախվել ենք իրականում: Հայաստանը եղել է ու մնում է ՀԱՊԿ անդամ, եղել ենք ԵԱՏՄ մաս, մնում ենք ԵԱՏՄ մաս», - ասաց նա:

Հակոբյանն ասաց, որ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում  կան գործիչներ, ովքեր մոռանում են համագործակցության հիմքերն ու  տարբեր գնահատականներ են տալիս:

«Բայց ես խորհուրդ եմ տալիս, որ մենք կարևորի մասին խոսենք», - նշեց պատգամավորը` ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերություններում չկա որևէ հարց, որ հնարավոր չլինի կարգավորել:

  • Կիսվել: