հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
ՀԱՊԿ պայմանագիրը կարևոր կայունացնող դեր է ունեցել հետխորհրդային տարածքում․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ պայմանագիրը կարևոր կայունացնող դեր է ունեցել հետխորհրդային տարածքում․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ պայմանագիրը կարևոր կայունացնող դեր է ունեցել հետխորհրդային տարածքում աշխարհաքաղաքական բուռն փոփոխությունների պայմաններում։ Այս մասին նշված է Հավաքական անվտանգության պայմանագրի կնքման 32-ամյակի առիթով ՌԴ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրութան մեջ։
Շեշտվում է, որ այս փաստաթուղթը մինչ օրս մասնակից պետությունների անվտանգության ապահովման, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման առանցքային տարր է։
 
«ՀԱՊԿ - ը ուղղված է իր արտաքին կապերի ընդլայնմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով աշխատանքին երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների միավորմանը, որոնք գործում են անվտանգության ոլորտում, այդ թվում ՝ կազմակերպության դիտորդների և գործընկերների կարգավիճակով»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
 
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հիշեցրել են՝ ՀԱՊԿ շրջանակներում բազմապլանային դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարները, հնարավորությունների մեծացումը և անդամ պետությունների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները նախատեսվում է քննարկել 2024 թվականի մայիս-հունիս ամիսներին Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի, ԱԽ քարտուղարների կոմիտեի և արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերի ընթացքում:
 
Շեշտվում է, որ դաշնակիցները հատուկ ուշադրություն են դարձնում կազմակերպության ուժային ներուժի ամրապնդման, մարտական պատրաստության բարձրացման և ՀԱՊԿ հավաքական ուժերի զորակազմերի գործողությունների ներդաշնակեցման հարցերին:
«ՀԱՊԿ-ի խաղաղապահ բաղադրիչի զարգացման հետ մեկտեղ անհրաժեշտ պայմաններ են ստեղծվում ՄԱԿ-ի՝ խաղաղությանն ուղղված գործողություններին կազմակերպության միանալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Գերատեսչությունում նաև հիշեցրել են, որ ՀԱՊԿ արդյունավետության վառ ապացույցն են դարձել մասնակիցների համակարգված գործողությունները՝ Ղազախստանին 2022 թվականի հունվարին ներքաղաքական իրավիճակի կայունացման հարցում աջակցություն ցուցաբերելուն։
ՌԴ ԱԳՆ-ում նաև նշել են, որ կառույցի մասնակից պետությունները, առաջնորդվելով մինչև 2025 թվականը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարությամբ, հետևողականորեն ընդլայնում են դաշնակցային փոխգործակցությունը։

  • Կիսվել: