ՀՀ կառավարությունն իրականացնում է հետևողական և համակարգված քայլեր՝ ամրապնդելու պարենային անվտանգությունը. Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան էջից։
«Հանդիպման ընթացքում քննարկեցինք ՀՀ և ՊԳԿ միջև ներկայիս համագործակցության ընթացքը, ինչպես նաև դրա ընդլայնման հեռանկարները:
Նախարար Պապոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է հետևողական և համակարգված քայլեր՝ նպատակ ունենալով ամրապնդել պարենային անվտանգությունը, խթանել գյուղատնտեսության արդիականացումը և առավել արդյունավետ կիրառել նորարարական լուծումները ոլորտի շարունակական զարգացման համար։
Զրուցակիները անդրադարձ են կատարել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների»,- նշված է գրառման մեջ։