ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում հանդիպել է ծովային փոխադրումների և լոգիստիկ ծառայությունների ոլորտում աշխարհում առաջատար ընկերություններից մեկի՝ Mediterranean Shipping Company (MSC Group)-ի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

MSC Group-ը աշխարհի խոշորագույն բեռնափոխադրող ընկերություններից է։

Ընկերությունն ունի շուրջ 1000 նավ, գործունեություն է իրականացնում 155 երկրում, ունի 675 գրասենյակ, իսկ գլոբալ ցանցն ընդգրկում է 300 երթուղի և 520 նավահանգիստ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները և այդ ուղղությամբ MSC-ի հետ համագործակցության հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացին և դրա արդյունքում տրանսպորտային ու լոգիստիկ կապերի ընդլայնման, բեռնափոխադրումների ծավալների ավելացման և Հայաստանի տարանցիկ ներուժի իրացման հնարավորություններին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

 

  • Կիսվել: