կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Մահացել է Լենինականի քաղկողմի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանը

Մահացել է Լենինականի քաղկողմի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանը

93 տարեկանում մահացել է Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար Դոնարա Ասքանազի Հարությունյանը:

28 տարեկանում ընտրվելով քաղաքային կոմիտեի 2-րդ քարտուղար` Դոնարա Հարությունյանը 35 տարի աշխատել է Լենինականի քաղաքային կոմիտեում, որից 9 տարին, որպես քաղկոմի առաջին քարտուղար: Նրա ղեկավարման տարիներին մի շարք մշակութային եւ հանգստի կենտրոններ են բացվում, Լենինականն արժանանում է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանի: Անձամբ Դոնարա Ասքանազովնան խոհրդային տարիներին 2 անգամ արժանացել է Կարմիր դրոշի շքանշանի: Այդ տարիներին Լենինականում 40 ձեռնարկություն էր աշխատում: «Լենինական» մակնիշմամբ 50 արտադրատեսակ էր թողարկվում:

1988թ.-ին հանգամանքների բերումով Դոնարա Հարությունյանը տեղափոխվում է Երեւան: Տիկին Դոնարան Հայկական բաց համալսարանի պրոռեկտորն էր, 20 տարի է դասախոսական աշխատանքով է զբաղվում: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարելիցի կապակցությամբ, երկարամյա եւ բարեխիղճ պետական-հասարակական գործունեւոթյան համար Դոնարա Հարությունյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:  2001թ-ին ընտրվել է Գյումրիի պատվավոր քաղաքացի:

  • Կիսվել: