երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը դեռ չի ստորագրել ՀԱՊԿ ամփոփիչ փաստաթղթերը

Հայաստանը դեռ չի ստորագրել ՀԱՊԿ ամփոփիչ փաստաթղթերը

Հայկական կողմը դեռևս չի ստորագրել ՀԱՊԿ ամփոփիչ փաստաթղթերը, որոնք ընդունվել են անցյալ տարի Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում: Այս մասին, այսօր լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը` նշելով, որ այդ փաստաթղթերի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։

Լրագրողի հարցին, թե ինչն է անհանգստացնում Երևանին, նա պատասխանեց.

«Չի անհանգստացնում, քննարկման փուլում է գտնվում»։

Հիշեցնենք` փաստաթղթերի փաթեթն ընդունվեց նոյեմբերին Մինսկում, որտեղ կազմակերպվել էր կազմակերպության գագաթնաժողովը։

Հայաստանի ստորագրությունը չկա, քանի որ հայկական պատվիրակությունը չէր գնացել գագաթնաժողովին։

  • Կիսվել: