երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը, Ադրբեջանը ևս կարևոր գործընկեր է Ռուսաստանի համար․ Պեսկով

Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը, Ադրբեջանը ևս կարևոր գործընկեր է Ռուսաստանի համար․ Պեսկով

Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը, Ադրբեջանը ևս կարևոր գործընկեր է Ռուսաստանի համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա հավելել է, որ Մոսկվայի շփումները Երևանի, ինչպես նաև Բաքվի հետ շարունակվում են։

«Մենք շարունակում ենք շփումները հայկական կողմի հետ։ Հայաստանը եղել և մնում է մեր շատ կարևոր դաշնակիցը, գործընկերը, մեզ համար մոտ երկիր։

Մենք շարունակում ենք շփումները նաև Ադրբեջանի հետը։ Ադրբեջանը նույնպես մեր շատ կարևոր գործընկերն է»,- ասել է Պեսկովը։

  • Կիսվել: