հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանը դիմել է Ռուսաստանին Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում միջնորդելու խնդրանքով. Զախարովա

Հայաստանը դիմել է Ռուսաստանին Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում միջնորդելու խնդրանքով. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Հայաստանը դիմել է Մոսկվային Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդելու խնդրանքով:

«Կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում միջնորդության աջակցության խնդրանքով: Ռուսաստանը հետաքրքրված է և ջանքեր է գործադրել՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Մեր երկիրը պատրաստ է հետագայում ևս դրան աջակցել: Տվյալ գործընթացի գործարկումը մեր կարծիքով անմիջականորեն կնպաստեր տարածաշրջանում հասարակության առողջացմանը և բարիդրացիության ու երկխոսության ձևավորմանը, ինչն այժմ հատկապես արդիական է», - ասել է Զախարովան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: