ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում սուվերեն միջանցք չի լինելու, այս թեման արդեն փակված է․ ԱԽ քարտուղար

Հայաստանում սուվերեն միջանցք չի լինելու, այս թեման արդեն փակված է․ ԱԽ քարտուղար

Միջանցքի հարց երբեք չի քննարկվել, չի քննարվում և չի քննարկվելու, այս թեման այլևս փակված է, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցին, թե որևէ մեկի վերահսկողությամբ Հայաստանի տարածքով ճանապարհ չի՞ տրվելու, Գրիգորյանն ասաց․

«Հայաստանում սուվերեն միջանցք չի լինելու, այսինքն՝ Հայաստանի ամբողջ տարածքը վերահսկելու է Հայաստանի Հանրապետությունը»։

Առաջիկայում Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները։ Գրիգորյանի խոսքով՝ հիմնականում «քննարկվելու է հայ-ռուսական օրակարգը, որը նաև լայն տարածաշրջանային կոնտեքստ ունի»։

Հանդիպման ժամկետները մոտավոր հստակեցված են, բայց այդ մասին, ըստ ԱԽ քարտուղարի, պաշտոնական հայտարարություն կլինի։

  • Կիսվել: