շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում նաև քաղաքական կորոնավիրուս է տարածվում․ Վարչապետ

Հայաստանում նաև քաղաքական կորոնավիրուս է տարածվում․ Վարչապետ

Այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում նաև քաղաքական կորոնավիրուս է տարածվում։ Այս մասին այսօր պարետատան նիստիս հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Դաշնակցության այն պնդմանը, թե ԱԺ-ն պետք է հատուկ նիստ գումարի, որտեղ կառավարության հետ կքննարկի ճգնաժամից դուրս գալու լուծումները և պատասխանատվության կկանչի  բոլոր ձախողած պաշտոնատար անձանց, սկսած՝ վարչապետից՝ Փաշինյանն ասաց․ «ԱԺ-ում կորոնավիրուսի հետ կապված 3 հատուկ նիստ է տեղի ունեցել, բացի այդ հարցուպատասխաններ են եղել։ Ես ուզում եմ արձանագրել, որ Դաշնակցության համար մեծ հաշվով որևէ բան չի փոխվել, քանի որ Դաշնակցության ներկայացուցիչները կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018 թվականի ամռանը, երբ 1-2 ամիս էր անցել կառավարության ձևավորումից:

Այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում նաև քաղաքական կորոնավիրուս է տարածվում, որն ի տարբերություն առողջապահական կորոնավիրուսի, կբերի բոլոր այդպիսի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական ու հասարակական ուժերի քաղաքական իմաստով մահվան:

Այդ քաղաքական ուժերը դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական ու հասարակական կյանքից, քանի որ իրենք այս օրերին իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»,-ասաց նա։

  • Կիսվել: