ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի. Վարչապետ

Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի. Վարչապետ

Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի: Այս մասին  2019 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ Ազգային ժողովի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նիստին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չնայած նրան, որ 2019 թվականը բյուջեի հավաքագրման տեսանկյունից պատմական է եղել, կան կանխատեսումներ, որ 2019 թվականին բյուջեի հավաքագրման պոտենցիալը կարող էր շատ ավելի մեծ լիներ, ընդհուպ մինչև 400 մլրդ դրամ»,- հավաստեց վարչապետը:

Սակայն, ըստ նրա, բյուջեի հավաքագրման գործընթացը պետք է լինի ոչ թե հարկադրանքի ճանապարհով, չնայած որոշ դեպքերում այդ գործիքից խուսափել չի լինի, բայց դա պետք է լինի քաղաքացիների պետական մտածելակերպի շնորհիվ, քանզի պետական բյուջեն բոլորի անվտանգությունն է, բոլորի կարիքի ապահովման երաշխիքը:

  • Կիսվել: