չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցում է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմանը

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցում է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմանը

Հայաստանի Հանրապետությունն այսօր դժվարին կացության մեջ է գտնվում և ունի յուրաքանչյուրիս կարիքը: Այս մասին ասված է տարածել Ֆրանսիական համալսարանի ուսխորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

«Որպես Հայաստանի հանրապետության քաղաքացիներ’ մենք խիստ մտահոգված ենք երկրում առկա իրավիճակով և խստորեն դատապարտում ենք ցանկացած հակասահմանադրական քայլ, որն ուղղված է մեր պետականության դեմ: Այսպիսի իրավիճակում լռությունը և անտարբերությունը անընդունելի է ու մահաբեր: Հաշվի առնելով ներկայիս ծանր ներքաղաքական իրավիճակը և վերջին օրերին դրա լուծման նպատակով կազմակերպվող քաղաքացիական անհնազանդությունները’ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում Գերաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա գլխավորած «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմանը:

Այս դժվար օրերին կարևոր է գիտակցել, որ միայն համախմբված լինելով մենք կարող ենք հասնել մեր նպատակին: Երիտասարդ սերունդն է վաղվա օրվա երաշխավորը»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: