չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայաստանում ԵՄ-ի առաքելությունը հետխորհրդային տարածքում ամրանալու փորձ է. ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար

Հայաստանում ԵՄ-ի առաքելությունը հետխորհրդային տարածքում ամրանալու փորձ է. ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար

Հայաստանում Եվրամիության առաքելությունը փորձ է ամրանալու հետխորհրդային տարածքում՝ օգտվելով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական կարգավորման արդյունքներից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովը։

«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Բրյուսելի փորձ, օգտվելով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական կարգավորման արդյունքներից, ամրանալ հետխորհրդային տարածքում՝ խաղալով մի ինչ-որ «միջնորդի» ամպլուա»,- ասել է Լոգվինովը։

Նրա խոսքով՝ «կա այստեղ նաեւ զգալի հակառուսական բաղադրիչ՝ ձգտում չեզոքացնելու մեր երկրի պատմական դերը որպես անվտանգության երաշխավորի»։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվել է նոր եվրոպական առաքելություն՝ բաղկացած 200 մարդուց, երկամյա մանդատով։

  • Կիսվել: