շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանում բանակցությունների ընթացքում բոլոր կողմներն ընդունել են, որ Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլընտրանք չունի․ Լավրով

Հայաստանում բանակցությունների ընթացքում բոլոր կողմներն ընդունել են, որ Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլընտրանք չունի․ Լավրով

Հայաստանում բանակցությունների ընթացքում բոլոր կողմներն ընդունել են, որ Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլընտրանք չունի։ Այս մասին այսօր Երևան կատարած այցի շրջանակում ՀՀ ղեկավարության հետ հանդիպումներից հետո ԶԼՄ  ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Հայտարարություններից մեկում ՌԴ ԱԳ նախարարը մասնավորապես ասել է.

«ՀՀ ղեկավարությունը հաստատել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությունը»: 

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի և նախագահի հետ հանդիպման ընթացքում վերջինները նշել են, որ տվյալ հայտարարությունն օգնել է լուծել լրջագույն խնդիրներ, փրկել կյանքեր և որ նրանք միանգամյան հավատարիմ են ձեռք բերված պայմանավորվածության հետագա կատարմանը:

Լավրովի խոսքով՝ տվյալ հայտարարության վերանայման վերաբերյալ փորձերն անընդունելի են:

  • Կիսվել: