երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հայաստանի վերաբերյալ իմ դիրքորոշումը ոչ թե հայամետ է, այլ ռուսամետ. Զատուլին

Հայաստանի վերաբերյալ իմ դիրքորոշումը ոչ թե հայամետ է, այլ ռուսամետ. Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը TV Gazeta-ին տված հարցազրույցում ասել է, որ ՀՀ-ի վերաբերյալ իր դիրքորոշումը ոչ թե հայամետ է, այլ՝ ռուսամետ:

՛՛Հայաստանի վերաբերյալ իմ դիրքորոշումը ոչ թե հայամետ է, այլ ռուսամետ: Ես կարծում եմ, որ եթե մեր դաշնակից Հայաստանը տուժել է, ապա կարիք չկա հարցնելու՝ ՛՛ո՞ւմ համար է հնչում զանգը՛՛,-նշել է նա։

Նրա խոսքով՝ այդ ՛՛զանգը հնչում է Ռուսաստանի համար՛՛:

Զատուլինն ընդգծել է, որ միշտ եղել և այմ էլ մնում է պատերազմական գործողությունների վերսկսման հակառակորդը: ՛՛Հետեւաբար, այն, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի, հրապարակայնորեն որակեցի որպես ՛՛ոչ միայն Հայաստանին, այլեւ Ռուսաստանին հասցված հսկայական վնաս՛՛։ Ինչո՞ւ եմ այդպես կարծում, որովհետեւ Ռուսաստանը ավելի քան 30 տարի, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այլ համանախագահող երկրների հետ միասին հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին։ 2011 թ. Կազանի հանդիպումից առաջ նա բավականին մոտ էր տվյալ հակամարտության կարգավորմանը։ Այդ ժամանակ պայմանավորվածությունը խափանվեց՛՛,-ասել է ռուս քաղաքական գործիչը՝ հավելելով, որ Բաքուն է նշված պայմանավորվածությունների տապալման մեղավորը:

Զատուլինը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն հանրապետության ինքնորոշման ճանաչման միջոցով։ ՛՛Անհրաժեշտ էր ճանաչել Ադրբեջանից նրա փաստացի անկախությունը։ Դա պետք է արվեր փաթեթային եղանակով՝ Լեռնային Ղարաբաղի սահմանագծի երկայնքով տեղակայված շրջանների՝ բացառությամբ Քելբաջարի եւ Լաչինի միջանցքների Ադրբեջանին փոխանցման հետ։

Այդուհանդերձ, Ադրբեջանում այդ դիրքորոշումը թշնամաբար է ընկալվել։ Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն այս առաջարկի վերաբերյալ կատեգորիկ հայտարարեց, որ դա տիպիկ հայկական դիրքորոշում է։ Ինչ էլ լինի, վստահ եմ, որ այս գիծը, ի վերջո, հաջողության կհասցնի՛՛,-ասել է Պետդումայի պատգամավորը:

  • Կիսվել: